Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցայգ»-ն ընդդեմ «Շանթ»-ի (տեսանյութ)

Մարզեր
1547127618_sequence-01.00_00_02_22.still001

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատավարությունը: Նիստին ներկա են գտնվել ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմի ներկայացուցիչները:Ապացույցների ուսումնասիրման փուլում «Շանթի» ներկայացուցիչ Սեւակ Մարաբյանը նշել է, որ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերությունը օրենքի շրջանակներում է գործունեություն ծավալում: Նա մատնանշել է այն հանգամանքը, որ երբ ՀՌԱՀ-ի կողմից «Շանթ»-ին համապետական սփռման արտոնագիր է տրամադրվել, հաշվի է առնվել նաեւ «Շանթ»ի ներկայացրած բիզնես պլանում ներառված Շիրակի մարզում առանձին հեռարձակում իրականացնելու մասին կետը: Նշվածի վերաբերյալ հիմնավոր առարկություններ է ներկայացրել «Ցայգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արա Ղազարյանը, ասելով, որ պատասխանողի կողմից ներակայացվում է միայն մրցութային առաջարկը, փորձելով դա հրամցնել իբրեւ ՇՄ-ում երկրորդ ծրագրի հեռարձակման հիմք, մինչդեռ հայտը չի կարող հիմք հանդիսանալ: Արա Ղազարյանը նաեւ ավելացրել է, որ գործում կան մի շարք հակասություններ, որոնք գործով երրորդ կողմ հանդիսացող ՀՌԱՀ-ի կողմից ենթակա են հստակեցման:Այլ ապացույցներ դատարան ներկայացնելու նպատակով դատական նիստը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 21-ին: