Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունում հյուրընկալվել են KY Academy-ի սաները

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերության գրասենյակում հյուրընկալվել են KY Academy-ի «բիզնեսը՝ 0-ից» դասընթացի 10-18 տարեկան 12 սաները: Այցելության նպատակն է ծանոթանալ հեղինակության կառավարման և մարքեթինգային ընկերության գործունեությանը և բիզնես մոդելին: Ապագա գործարարների հետ հանդիպել են «ԱքսելՄոնդրիան» ընկերության բրենդ և մարքեթինգային հաղորդակցության տնօրեն Քրիստինե Ուդումյանը և ծրագրերի ադմինիստրատիվ ղեկավար Կիմա Վաղարշակյանը:

«Դուք՝ որպես ապագա գործարարներ և Հայաստանի տնտեսության շարժիչ ուժի մի օղակ, պետք է արժևորեք գրագետ հաղորդակցության և մարքեթինգի կարևորությունը և դրանց գործիքակազմի կիրառությունը ձեր ապագա աշխատանքում: Թե’ մարքեթինգը’ և թե’ հաղորդակցությունը չափելի են և այդ արդյունքների համադրմամբ հնարավոր է ստուգել բիզնեսի արդյունավետությունը»,-նշել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության բրենդի և մարքեթինգային հաղորդակցության տնօրեն Քրիստինե Ուդումյանը:

KYACADEMY-ի սաներին ուղեկցել է ակադեմիայի օպերացիոն տնօրեն Գարեգին Խաչատրյանը, ով շնորհակալություն է հայտնել ընկերությանը իրենց նախաձեռնությանը օժանդակելու և բովանդակալից ու ինտերակտիվ քննարկում կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում երեխաները հետաքրքրվել են՝ ինչպես է կառուցվում բրենդը, դրա արքետիպերը և ինչպիսի գործիքակազմ է անհրաժեշտ բիզնեսներում այդ ամենը ինտեգրելու համար: Կիմա Վաղարշակյանը նշել է, որ կարևոր է անվերջ համալրել գիտելիքները և քայլել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը համահունչ, որը անպայման կտա ցանկալի արդյունքը:

KY Academy-ի «Բիզնեսը՝ 0-ից» ծրագրի տևողությունը տևում է 7 ամիս, որի ընթացքում սաները ուսումնասիրում են ֆինանսական գրագիտություն, բիզնես իրավունք, բիզնես գրագիտություն, ներկայացման հմտություններ:

***

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում: