ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` օգոստոսի 17-ին ժամը 12-12.30-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղոում. Փլվել է Արծվանիստի բնակիչ Սամվել Դալարյանին պատկանող երկհարկանի առանձնատան կից շինությունը` պատշգամբը: Դեպքը տեղի է ունեցել տանտիրոջ որդու` 16-ամյա Կտրիճ Դալարյանի հուղարկավորության արարողության ժամանակ: Պատանին, լողալիս, խեղդվել էր Սեւանա լճում:
Ականատեսների վկայությամբ ` հորդ անձրեւ է տեղացել, դրսում հավաքված թաղման թափորի մասնակիցներն անձրեւից պատսպարվելու համար ներս են մտել` մի մասը` պատշգամբ, մյուս մասը` պատշգամբի տակ գտնվող ազատ տարածքում: Հանկարծակի սյուների վրա տեղադրված` որպես հարթակ ծառայող 2 երկաթբետոնե պանելներն առանձնացել են շենքի պատից եւ փլվել:Փլվածքի տակ մնացած մարդկանցից երկուսը` 54-ամյա Սլավիկ Մանուկյանն ու 73 տարեկան Բագրատ Հարությունյանը տեղում մահացել են:54-ամյա Սամվել Բազոյանին էլ ժամուկես հետո հազիվ են կարողացել դուրս հանել դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայության աշխատակիցներն ու համագյուղացիները:Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր են ժամանել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր պողոսյանը, փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, Մարտունու հիվանդանոցի շտապ օգնության բուժանձնակազմն ու ոստիկանության աշխատակիցները:
Տուժածներից 14-ը տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Սամվել Բազոյանին առաջին բուժօգնության ցուցաբերումից հետո սրունքների կոտրվածքով տեղափոխեցին Երեւան: Մինչ այդ տուժածներից եւս մեկն էլ էր տեղափոխվել մայրաքաղաք: Տուժածների մեծ մասը կանայք էին, նրանցից Լաուրա Բեգլարյանը մեր նկարահանման պահին վիրահատարանում էր, բժիշկների գնահատմամբ վիճակը թեեւ ծանր էր, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրահատությունը կատարում էր հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանը;
\Մարտունու «Զանակ» ՀԸ\