A
A
Գյումրիի եւ Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող անձանց (տեսանյութ)
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության Շիրակի մարգային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում հունվարի 15-ին իրականացված առուգայցերի ժամանակ հայտնաբերվել են 4 քաղաքացիներ, որոնք Գյումրի քաղաքի տարբեր փողոցներում սիգի ապօրինի վաճառքով են զբաղվել՝ ընղհանուրը 340 հատ՝ 122.7 կգ կշռով: Փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված ձկնատեսակը գնել է Գեղաքունիքի մարզից վերավաճառելու նպատակով, իսկ մյուս 3 քաղաքացիները հայտնել են, որ ձկնատեսակը վերավաճառելու նպատակով գնել են Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքից՝ Գեղարքունիքի մարզի մի բնակչից: