Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոս Սարգսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի մասին (տեսանյութ)

Մշակույթ
jXGH5oyvQRU

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: «Ա1+»-ի արխիվից ներկայացնում ենք մեծանուն դերասան Սոս Սարգսյանի խոսքը հանճարեղ գրողի և նրա «Տերը» ստեղծագործության մասին։    «Հրանտ Մաթևոսյանի «Տերը», ինչպես նրա գրեթե ամեն գործ, ինձ համար հանճարեղ գրականություն է: «Տերը» անժամանակավրեպ գործ է, քանի որ տիրոջ կարիքը միշտ կա, ամեն հարցում և յուրաքանչյուր վայրկյան: Ամեն ինչ պետք է տեր ունենա»,- «Ա1+»-ին տված հարցազրույցներից մեկում ասել էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Նա հիշում էր, երբ Խորեն Աբրահամյանն էր թատրոնի գլխավոր ռեժիսորը, որոշեց բեմադրել, ինքն էլ Ռոստոմի դերը պետք է խաղար: «Պետք է անհամեստորեն ասեմ, որ փորձերը անչափ լավ էին ընթանում: Սա իմ դերն էր, այսինքն, սա իմ էությունն էր, քանի որ ես այն մարդն եմ, որին Հրանտը նկարագրել է: Հայոց երկրում ամեն-ինչ ինձ վերաբերում է, չկա մի բան, որ չհետաքրքրի, ոչ լավ, ոչ վատ: Ռոստոմն էլ այս տեսակն է: Եվ ես զգացի, որ ճիգեր չպետք է գործադրեմ այս դերը խաղալու համար: Ինքը իրեն ծնվելու էր: Բայց հետո Ֆրունզը գնացել էր Խորենի մոտ ու ասել, որ այդ դերն ինքն է ուզում խաղալ: Խորենն էլ, որ ինձ այդ մասին ասաց, ես էլ Ֆրունզին մերժել չէի կարող»: Համազգայինում էլ Սոս Սարգսյանը ցանկություն է ունեցել բեմադրել, բայց տարիքն արդեն թույլ չէր տալիս խաղալ, իսկ հարմար որևէ մեկին այդպես էլ չի գտել: