Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով (տեսանյութ)

Բիզնես
002

«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով: «Գրանդ Հոլդինգը», ինչպես միշտ, տարին ամփոփում է էական առաջընթացով: Այսպես, 2018 թ.-ին հոլդինգի ծխախոտ արտադրող ձեռնարկությունները արտահանել են 247 մլն. դոլարի սիգարետ, որն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 10%-ով: «Գրանդ Քենդին» արտահանել է 4300 տոննա հրուշակեղեն: Աճը կազմել է 54%: 2018 թ.-ին «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունները վճարել են 69 մլրդ. դրամ հարկ և առաջինն են ՀՀ խոշոր հարկատուների շարքում: «Գրանդ Հոլդինգն»` 9524 աշխատակցով, հայրենական արտադրողներից առաջինն է նաև աշխատատեղերի քանակով: 2018-ին աշխատատեղերի քանակն ավելացել է 1206-ով: «Գրանդ Հոլդինգն» առաջինն է նաև կատարած ներդրումների ծավալով: 2018-ին կատարվել է 83 մլն. դոլարի ներդրում: Ավելի մանրամասն` տեսանյութում: