ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ` ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱ՞Ն
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրեցի Սամվել Պապիկյանը երեկ ձեռքի նռնակով շուկայի տարածք էր ներխուժել, սակայն իրավապահների միջամտության արդյունքում չի կարողացել այն օգտագործել:
Շիրակի մարզային քննչական բաժնից տեղեկացրին, որ Սամվել Պապիկյանի նման վարքագծի շարժառիթը Պապիկյանների ընտանիքում ծայր առած վիճաբանությունն է եղել, ինչի արդյունքում 42-ամյա Սամվել Պապիկյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ցանկացել է ինքնասպանություն գործել կնոջ աչքի առաջ՝ շուկայի տարածքում, դրանով իսկ ցանկանալով ապացուցել իր զգացմունքները կնոջ եւ հավատարմությունը՝ ընտանիքի նկատմամբ:
Առգրավված նռնակն ուղարկվել է մայրաքաղաք՝ փորձաքննության: Եթե պարզվի, որ այն մարտական է եղել, ապա Սամվել Պապիկյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ հետագա համապատասխան գործողություններով եւ հետեւանքներով:
Գյումրի, «Ցայգ»