Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ

Տնտեսություն

«2007թ. Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել: Հայաստանը գտնվում է այն 82 երկրների թվում, որոնք համարվում են առավել կոռումպացված: Դա այն դեպքում, երբ Հայաստանում արդեն չորրորդ տարին է իրականացվում է հակակոռուպցիոն ծրագիր»,- այսօր հայտարարել է Transparency International կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը: Դա այն դեպքում, երբ Հայաստանում արդեն չորրորդ տարին է իրականացվում է հակակոռուպցիոն ծրագիր»,- այսօր հայտարարել է Transparency International կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Transparency International-ը կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) որոշում է՝ ելնելով նրանից, թե տվյալ երկրի պետական ծառայողների — քաղաքական գործիչների շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի ինչպիսի մակարդակ է ընկալվում հարցվողների կողմից: Երկրները գնահատվում են 0-ից 10-ը սանդղակով: Ընդ որում` 0-ն ցույց է տալիս բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես մաքուր երկիրը:

Եւ այսպես 2007թ.-ին կոռուպցիայի իր մակարդակով` 3 ԿԸՀ-ով Հայաստանը հայտնվել է Ալժիրի, Դոմինիկյան հանրապետության, Լիբանանի եւ Մոնղոլիայի կողքին: Նախորդ տարիների համեմատ Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունը 0,1 տոկոսը: «Եթե առաջընթացը 0,3 տոկոս է, դա նշանակում է առաջընթաց չկա»,- ասաց Ամալյա Կոստանյանը: Հայաստանում կոռուցիայի մակարդակի կայունությունը եւ առաջընթաց չապահովող պայքարը 2007-ի սեպտեմբերին անցկացված հեռախոսային հարցման մասնակիցները կապում են ոչ թե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, այլ` մարդկանց, մասնավորապես պետական պաշտոնյաների բնույթի եւ որակի հետ, որոնք անձնական օգուտ ստանալու նպատակով` շարունակում են չարաշահել իրենց պաշտոնական դիրքը:

«Ամալյա Կոստանյանը վստահ է, որ Հայաստանի կոռումպացված վիճակը ձեռնտու է նաեւ մի շարք օտարերկրյա կազմակերպությունների, որոնք նույնպես կոռուպացված են եւ ՀՀ-ում ներդնումներ են կատարում: Տիկին Կոստանյանը, սակայն, հրաժարվեց անուններ հրապարակել:

Ի դեպ, ի տարբերություն ՀՀ-ի 2007թ. կոռուպցիայի դեմ պայքարում 2007թ.-ին հաջողություն են արձանագրել մեր անմիջական հարեւանները` Վրաստանն ու Թուրքիան: Այս տարի Վրաստանն ապահովել է 3 տոկոս առաջընթաց եւ 79-րդ տեղում է, իսկ Թուրքիան` 4 տոկոս առաջընթաց եւ 64-րդ տեղում է:

«Մաքուր երկրներ» են համարվում Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Շվեդիան, Իսլանդիան, որոնց կողքին հայտնվելու մասին այսօր Հայաստանը նույնիսկ չի կարող երազել: Ամփոփելով 2007թ. հետազոտությունների արդյունքները` Transparency International-ի նախագահ Հյուգետ Լաբելը ահազանգել է. «Չնայած որոշակի առաջընթացին, կոռուպցիան սպառում է կրթության, առողջապահության եւ ենթակառուցվածքների համար կենսականորեն անհրաժեշտ հսկայական միջոցները»: