Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք« Իմ քայլը» խմբակցությունը կպաշտպանի Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը

Քաղաքականություն
67.thumb_

ԱԺ «Իմ քյալը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կրկին առաջադրելու հետ կապված իրավական որևէ խնդիր չի տեսնում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ «Մի քիչ անարդարության զգացման երևույթ կա մթնոլորտում, որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդհամենը քվորում չլինելու հետևանքով էր, որ տվյալ անձը չի անցել։ Իրավական տեսակետից նրա թեկնածությունը կրկին առաջադրելու խնդիր չէր առաջանա և նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ թեկնածուին առաջադրել, որի ժամանակ արդեն կլիներ քվորում»,- ասաց պատգամավորը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր դատավորի պաշտոնում առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նիկոլայ Բաղդասարյանը ճանաչում է Գոռ Հովհաննիսյանին, արդյո՞ք« Իմ քայլը» խմբակցությունը կպաշտպանի վերջինիս թեկնածությունը, պատգամավորը չկարողացավ պատասխանել, ասելով.« Ես ունեմ մեկ ձայն ու դրանով իմ գաղտնի որոշումը կկայացնեմ»։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել ՍԴ դատավոր, քանի որ քվեարկությանը մասնակցել էր ընդհամնեը 53 պատգամավոր, որոնցից 23-ը դեմ էր քվեարկել: