Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վա~յ, «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
DBOJVvqONH4

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանին մտահգում է այն փաստը, որ «Լիդիանը» դիմում է միջազգային արբիտրաժային դատարան Հայաստանի դեմ հայցով: Կառավարությունը ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, հետաքրքրվեց պատգամավորը: «Մեր մամուլում այդպիսի ընկալում կա՝ վա~յ, Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի, հա դիմում է, թող դիմի: Կառավարության դիրքորոշումը հստակ է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Մենք բյուջեից 300 000 դոլար ենք հատկացրել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավվենք, որ տեղում իրականացնի փորձաքննություն՝ տալու մի հարցի պատասխան, արդյո՞ք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, դրանք կառավարելի՞ են, թե՞ չէ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, կասվի, որ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրը կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, ուրեմն այդ ծրագիրը կաշխատի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: