A
A
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հայտարարությամբ ողջունել է երեկ Վիեննայում կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը,որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ընդգծում է հետագա բանակցությունների համար համապատասխան նպաստավոր մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջնորդների շեշտադրումները: Նա նաև ողջունում է հրադադարի ամրապնդման ուղղությամբ հրապարակային ստանձնած հանձնառությունը և մարդասիրական խնդիրներով զբաղվելու երկու պետությունների ղեկավարների պատրաստակամությունը: Գլխավոր քարտուղարը նաև հայտնում է իր կառույցի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կարեւորելով նրանց միջնորդական ջանքերը։