ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՆՑ ԱՐՈՆՅԱՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկային տուրում 3:1 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:
Հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Գաբրիել Սարգսյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը եւ Կարեն Ասրյանի իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը այս մրցավեճին չի մասնակցել: Նշենք, որ Հայաստանը իր վարկանիշով մրցաշարում 4-րդն է, իսկ Ռումինիան` 24-ը, ուստի հաղթանակը միանգամայն տրամաբանական էր:
Հաղթանակներ են տոնել նաեւ մյուս ֆավորիտները: Ռուսաստանը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, Բուլղարիան 2.5:1.5 հաշվով` Լիտվայի, Ադրբեջանը 4:0 հաշվով` Թուրքիայի, Ֆրանսիան 3:1 հաշվով` Մակեդոնիայի:
2-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականը:
Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ: Մեր շախմատիստուհիներից հաջողության են հասել Էլինա Դանեիլյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը անսպասելիորեն պարտվել է:
6-ՐԴ ՏԵՂՈւՄ
Բարսելոնայում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Ռաֆայել Վահանյանը: Հայ գրոսմայստերը անհաջող սկզբից հետո աստիճանաբար բարելավվեց իր արդյունքները եւ ի վերջո 4.5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Վերջին 9-րդ տուրում Վահանյանը հաղթեց Խորդի Ֆլուվիային: Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: