Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

119499 ԸՆՏՐՈՂ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Հայաստանի Հանրապետությունում բացվել է 1923 ընտրական տեղամաս, որից 78-ը Գյումրիում: Տեղամասային կենտրոններն արդեն կազմավորվել են, իսկ ընտրողների նախնական ցուցակները տեղամասերում կփակցվեն այսօրվանից: Ընտրողների ընդհանուր թիվը Գյումրիում 119 հազար 499-է:

Տեղամասերի ձեւավորման գործընթացն համակարգում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, համայանքապետերն ու նաեւ ներքին գործերի աշխատակիցները: Ինչպես ԱԺ-ի, այնպես էլ առաջիկայում նախագահական ընտրություններին կենտրոնների կազմավորման առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ բնակության վայրի քաղաքացիներն ընդգրկվել են տվյալ տեղամասային կենտրոնի ընտրացուցակներում, ընդ որում ընտրողների թիվը տեղամասերում չպետք է գերազանցի 2000-ը, թեեւ բացառիկ դեպքերում 5տոկոս ավել ընտրողների ներգրավվածությունը ըստ Ընտրական օրենսգրքի թույլատրելի է:

Ըստ թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանի, ներկայումս չկան կենտրոններ, որ 2000-ից ավել գրանցված լինեն, խնդիրը քննարկվել է լիազոր մարմնի կողմից, նրանք էլ իրենց նիստերում վավերացրել են կենտրոնները:

Տեղամասային կենտրոնների հստակեցման աշխատանքներն եթե կոնկրետ Գյումրիում ավարտված ու ձեւավորված են, ապա գյուղական համայնքներում խնդիրն այլ է: Ամենաշատ թվով` 79 տարածքային կենտրոն ունեցող թիվ 33 ընտրատեղամասում, որը ընդգրկում է Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի եւ նաեւ Գյումրիի 17 տեղամասեր, որոշ բարդություններն, այնուամենայնիվ, առաջացել են, որոնք սակայն, թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, հիմնականում եղել են տեխնիկական բնույթի: Օրինակ` մինչ օրս գյուղական համայանքների տեղամասերից երկուսում ջեռուցման հարցը դեռ կարգավորված չէ:

Պատասխանատուներն էական խնդիրներ չեն տեսնում նաեւ ընտրացուցակների հետ կապված: Վերջիններս եւս բարձրաձայնում են, թե կատարյալ ընտրացուցակներ ունենալը բացառվում է, բայց եւ նշում են, թե ամեն դեպքում աշխատանքներ տարվում են անճշտությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Չնայած ընտրացուցակների այսպես ասած մաքրման գործը ձեռքից ձեռք անցավ, բայց փաստն այն է, որ դրանցում մահացածների ու հայրենիքից վաղուց հեռացած մարդկանց անուններ, այնուամենայնիվ, հայտնվում են: Բոլոր դեպքերում ընտրողների նախնական ցուցակները մինչեւ վաղը առավոտյան կփակցվեն ընտրատեղամասերում:

Ընտրացուցակները հեռավոր գյուղական համայնքներ կհասնեն առանց դժվարությունների, հանձնաժողովն այս խնդիրն հոգացել է: Բոլոր ընտարտեղամասերում նախնական ցուցակները կփակցվեն, այս կերպ մինչեւ ընտրությունները ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեղեկանալ ընդգրկված են ընտրացուցակներո՞ւմ, թե՞ ոչ: Թեեւ այս իմաստով առանձնակի ակտիվություն վերջիններս չեն էլ ցուցաբերում, ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը:

Գյումրի

«Ցայգ»