ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾԱՌ ՉԵՆ ՏՆԿԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԵթե հանրապետության տարածքի ընդամենը 8-9 տոկոսն է անտառապատված, ապա դրանից Շիրակի մարզին անգամ մեկ տոկոսը բաժին չի ընկնում:
90-ականներին Շիրակի մարզում հատվել է 400 հա անտառատարածք, որից միայն 80հա Գյումրիում:
2007 թվականի մայիսին կառավարության որոշմամբ մարզում ծառատնկում իրականացվեց, ինչը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ կարելի է համարել:
Ըստ «Հայանտառ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արման Հարությունյանի, 2007 թվականին ծառատնկում է իրականացվել միայն Արթիկի տարածաշրջանում: Գյումրիում նման աշխատանքներ չեն իրակացավել, քանի որ անտառտնտեսությանը պատկանող Սեվերսկի թաղամասի մոտ 2000 հեկտար հողը կառավարության որոշմամբ անցել է քաղաքապետարանի հաշվեկշռին: Քաղաքապետարանից թեեւ վստահեցնում էին, որ այդ տարածքը պատկանում է իրենց, սակայն արդեն պարզվել է, որ եղել է փաստաթղթայի սխալ ձեւակերպում եւ քարտեզի միջոցով ապացուցվել է, որ հողատարածությունը պտկանում է «Հայանտառ»-ին:
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա այդ տարածքում ծառատնկումներ հավանաբար կիրականացվեն հաջորդ տարի, երբ լուծվի ոռոգման խնդիրը: Առաջիկայում նախատեսվում է իրականցնել նաեւ պաշտպանիչ շերտերի վերականգնումը: Սակայն հիմա տնտեսությոնը չունի ոչ մի միավոր սեփական տեխնիկա, աշխատանքները հիմնականում իրականացնում է վարձակալած տեխնիկայի միջոցով:
Եթե նույնիսկ ծառատնկման աշխատանքները սկսվեն հաջորդ տարվանից, ապա 10տարի անց միայն հնարավոր կլինի ունենալ հարուստ անտառաշերտ: Սա էլ այն դեպքում եթե ծառերի կպչողականությունն ապահովվի, մշակվի ու համապատասխան խնամք տարվի: Քանի որ յուրաքանչյուր տնկի պետք է ապրի առնվազն 20 տարի, որպեզի վերածվի սաղարթախիտ ծառի:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի