ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՃանաչողական այցով այսօր Գյումրիում էր ԵԱՀԿ երկրաժամկետ դիտորդների խումբը: Խմբի անդամներին ընդունել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երկարաժամկետ դիտորդների այս խումբը Շիրակի մարզում կաշխատի կեսով. անդամներից 2-ը կաշխատեն մարզի հյուսիսային, 2-ն էլ՝ հարավային տարածաշրջաններում: Նրանք կհետեւեն փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ողջ ընթացքին.
ԵԱՀԿ դիտորդ Վիլիամ Ֆոնեյքերը նշում է.«Մեզ հետաքրքրում է այն ամենը, ինչը կարող է կապված լինել առաջիկա ընտրությունների հետ. սկսած տեղամասերի ձեւավորումից մինչեւ քարոզարշավի մանրամասներն ու քվեարկությունը»:
Վիլիամ Ֆոնեյքերը Գյումրիի քաղաքապետին նաեւ ասել է, թե քվեարկությունից մի քանի օր առաջ Հայաստան կժամանեն կարճաժամկետ դիտորդները, ովքեր ուղղակիորեն կհետեւեն քարոզարշավի վերջին օրերի ընթացքին ու քվեարկությանը՝ ընտրական բոլոր տեղամասերում:
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոսել է հնարավոր այն դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ ընտրությունների տարբեր փուլերի ընթացքում: Նա իր հերթին հավաստել է, որ իր իրավասությունների սահմաններում կանի ամեն ինչ, նախընտրական ու ընտրական գործընթացները Գյումրիում օրենքի սահմաններում անցկացնելու համար:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի