«ՓԱՐՈՍՆ» ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունի քաղաքի Հանրային ընդունարանը, որը հակակոռուպցիոն ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ամփոփել է արդյունքները:
Պարզվել է, որ քաղաքի ամենակոռուպացված համակարգերն են Նոտարական գրասենյակը եւ «Փարոս» համակարգը: Վերջին մեկ տարվա ընթացքում «Փարոս» համակարգում գրանցվել է կոռուպցիայի մոտ 70 դեպք, որից կանխվել է միայն 32-ը, իսկ Նոտարական գրասենյակում գրանցվել է կոռուպցիայի մոտ 50 դեպք, որից կանխվել է 20-ը:
«Նոտարական գրասենյակում խախտումների մեծ մասը հիմնականում կապված է եղել բնակարանների առք ու վաճառքի հետ, իսկ «Փարոս» համակարգում առավել խախտումներ գրանցվել են կապված ընտանիքներում երրորդ երեխային հասանելիք միանվագ գումարի հետ»,- ասաց Հանրային ընդունարանի պատասխանատու Անուշ Խաչատրյանը:
Հանրային ընդունարանի աշխատակիցները նշում են, որ կոռուպցիոն դեպքերի մեծ մասի պատճառը մարդկանց անտեղյակությունն է:
Նշենք նաեւ, որ սեւ ցուցակում են հայտնվել նաեւ քաղաքում գործող Պետական Կադաստրի տարածքային ստորաբաժանումը, ՔԿԱԳ-ը(Զագս) եւ Կենսաթոշակային հիմնադրամը:
Անուշ Շահումյան
Մարտունի