Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԵՐՈՒՆԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ

Մարզեր

Հունվարի 22-ին, ժամը 11 անց 30-ի սահմաններում անօրգանական թթվի օգտագործումից առաջացած սուր թունավորմամբ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել 72 -ամյա Շուրա Կարապետյանը: Տուժածին հիվանդանոց են տեղափոխ հարազատները՝ անգիտակից վիճակում: Նրանք նշել են, որ նյութն ընդունելու պահին Շուրա Կարապետյանի մոտ ոչ ոք չի գտնվել: Թե ինչն է եղել պատճառը, որ ծերունին ընդունել անօրգանական թթուների համակցությունը, դեռեւս պարզ չէ: Տուժածի բարեկամները նշել են, որ վերջինս ունեցել է նյարդային խնդիրներ, նաեւ հիշողության կորուստ:

Հիվանդի մոտ գրանցվել է քիմիական այրվածք, լուրձաթաղանթի արյունահոսություն, երիկամային անբավարություն, շնչառական պրոբլեմ: Բժիշկների կողմից ձեռնարկվել են ինտենսիվ-թերապեվտիկ եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, սակայն հիվանդի վիճակը միանգամից վատացել է եւ հունվարի 23-ին ժամը 1-ն անց 30 սահմաններում մահացել է:

Նշենք, որ Շուրա Կարապետյանը ընդունել էր անօրգանական թթուների համակցությունը հեղուկ նյութի տեսքով 100-200 մմլ քանակությամբ: Բժիշկների հավաստմամբ` մահը կարող էր վրա հասնել անգամ 50մմլ ի օգտագործման դեպքում:

Դեպքով զբաղվում են իրավապահները:

«Ցայգ» ՀԸ

Գյումրի