ԿԱՆՋԱՏԵՆ ԳԱԶԸ, ԵԹԵ...
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր, առավոտյան ժամը 6-ին Շիրակի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը Փրկարարական վարչությունից ահազանգ է ստացել, որ Ազատան գյուղում կրկին շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել: Թունավորվել են գյուղի բնակիչ Ժորա Սարգսյանի երկու թոռներն ու հարսները: Մեծահասակները տեղափոխվել են Գյումրիի Սամարիթեր, փոքրերը` Ավստրիական հիվանդանոց: Բոլորը ստացել են առաջին բուժօգնություն եւ այս պահին վերադարձել են տուն: Մասնագետներն անմիջապես մեկնել են դեպքի վայր եւ դադարեցրել բնակարանի գազամատակարարումը :
Պատասխանատուները նշում են, որ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար գազի մուտքը բնակարան կարգելվի այնքան ժամանակ, մինչեւ Սարգսյանները կվերացնեն գազի շահագործման կանոնների խախտումները: Բնակարանում բացակայել ծխատար խողովակը : Ըստ Պարոն Մուրազյանի, գազի շահագործման խախտումներն այս գյուղում բավականին շատ են: Սա է պատճառը, որ շմոլ գազից թունավորման դեպք Ազատանում գրանցվել էր նաեւ երկու օր առաջ: 100 մմ-անոց խողովակի փոխարեն որպես ծխատար տեղադրվել էր 50 մմ տրամաչափ ունեցող խողովակ: Փոքր տրամաչափով ծխատարի երկարությունը եղել է 12 մ, ինչի պատճառով չի ապահովվել շմոլ գազի լիարժեք հեռացումը:
Նման դեպքեր հիմնականում տեղի են ունենում ձմռան ամիսներին եւ պատասխանատուները հայտարարում են, որ կգազազրկվի յուրաքանչյուր բնակարան, որտեղ կհայտնաբերվի շահագործման կանոնների խախտումներ:
«Ցայգ» հը
Գյումրի