Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

Մարզեր

Հունվարի 24-ին ժամը 19-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում անծանոթ մեկը տեղի բնակիչներից մեկին հարցրել էր հայ-թուրքական պետական սահմանն ու շարժվել այդ ուղղությամբ: Նույն բնակիչն էլ անմիջապես այդ մասին տեղեկացրել էր սահմանապահներին: Հաշված րոպեների ընթացքում պետական սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա ձերբակալվել է Լեհաստանի քաղաքացի Անջեյ Միլոշեւիչը:

Ձերբակալումը նրան ոչ թե վախեցրել է, այլ՝ զարմացրել, քանզի իր ունեցած տեղեկություններով, Հայաստանից դեպի Թուրքիա հնարավոր է անցնել անցակետով ու առանց դժվարությունների: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նա զբոսաշրջիկ է, ով եղել է Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում:

Գյումրիի սահմանապահ ջոկատի պետ Սերգեյ Պոլիշչուկն ասել է, որ լեհ զբոսաշրջիկին հայտնաբերած ախուրիկցին ու սահմանապահը կխրախուսվեն:

«Ցայգ» հը

Գյումրի