Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՎԻՐԵՑ

Մարզեր

ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի այցը Արմավիրի մարզ սկսվեց Էջմիածին քաղաքից, որտեղ հրապարակում հանդիպելով ընտրողների հետ, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Թեկնածուն խոսեց կատարած աշխատանքների եւ կատարվելիք բարեփոխումների մասին, որոնք ուղղված են երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Սերժ Սարգսյանը մոմ վառեց նաեւ եկեղեցում, այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում հանդիպեց երիտասարդ շախմատիստների հետ: Նախագահի թեկնածուի հաջորդ հանդիպումը Մեծամորի ատոմակայանում էր, որտեղ աշխատակազմի եւ մեծամորցի ընտրողներին թեկնածուն ներկայացրեց իր ծրագրերը:

Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտ համայնքն էր, որից հետո թեկնածուն Արմավիր քաղաքի հրապարակում հանդիպում ունեցավ Արմավիրի տարածաշրջանի ընտրողների հետ, խոսեց ձեռքբերումներից ու շարունակվող ծրագրերից, այնուհետեւ մշակույթի տան դահլիճում հանդիպեց կուսակցությունների ակտիվիստների հետ:

Մինչ Արմավիրի հրապարակում տեղի էր ունենում համերգային շոու ծրագիր` հանրապետության երգիչ- երգչուհիների կատարմամբ, Սերժ Սարգսյանը այցելեց Բաղրամյան պողոտա, որտեղ էլ ավարտվեց հանդիպումների շարքը: Այստեղ Սերժ Սարգսյանը Արմավիրի երկու անապահով բազմազավակ ընտանիքների նվիրեց բնակարան:

«Ալտ» հը

ք. Արմավիր