Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մարզեր

Աշոցքի 17-րդ շենքի 15 բնակիչներ ստամոքսաղիքային խանգարումներով դիմել են բուժաշխատողների օգնությանը: Նրանցից երեքը ստացիոնար բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Պատճառը շարունակվող ձնաբքի հետեւանքով կոյուղագծերի եւ ջրագծերի վթարներն են: Տեղի Սանէպիդկայանի աշխատակիցները հանգել են այն եզրակացության, որ 17 շենքին մատակարարվող ջուրը վտանգավոր է օգտագործման համար եւ դադարեցրել են ջրամատակարարումը: Ջրամատակարարումը դադարեցվել է նաեւ բնակելի 3-4 շենքերում: Տեղի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «ՀայՋրմուղ կոյուղի» ՓԲԸ հյուսիսարեւմտյան մասնաճյուղի Աշոցք տեղամասի աշխատակիցների դեմ, տարվում է նախաքննություն:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

Երեկ Աշոցքում սկսված ձնաբուքն այսօր ավելի է սաստկացել: Աշոցքում դադարեցված են դասերը, փակված են որոշ աշխատատավայրեր: Այսօր ժամը 12-ին տեղի ոստիակնությունը, որը վերահսկում է ավտոճանապարհները, արտակարգ իրավիճակ է հայտարարել:

«Ցայգ» հը

Գյումրի