Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՏՈՒԿ ՄԱԶԵՐՍ ՍԱՐՔԵԼ ԷԻ...»

Մարզեր

«Հատուկ մազերս սարքել էի, օր գայի ընտրեի Արթուր Բաղդասարյանին: Բայց անունս հեչ մե տեղմ չկար»,-ասում է Հասմիկ Ջուլանյանը, ով Արեւիկ գյուղից եկել էր Գյումրի ընտրության, սակայն իր անունը ոչ մի ընտրատեղամասում չգտնելով, պիտի վերադառնար իր ժամանակավոր կացարան: «Գրանցումս փոխել եմ, բայց առաջվա սաղ ընտրատեղամասերը գնացել եմ: Ուր գնացի, անունս չկար: Մտել եմ տեղամաս, հարցրել եմ, ասել են, որ անունս ցուցակում չկա», - ասում է հուսահատված տիկին Հասմիկը: «Հմի էլ պոեզիս կսպասեմ, օր գյուղ երտամ: 800 դրամ տրանսպրտի փող եմ ծախսել: Շատ գուզեի ընտրեի, բայց դե ի՞նչ էնեմ՝ չիդեմ. սա էնեմ,-արտահայտվեց զրուցակիցս ու բարձրաձայնեց.-Արթուր ջաաան, մեռնիմ ջանիդ: Նկարդ բդի դնեմ ծոցս ու պառկիմ»,-ասաց նախագահի այս թեկնածուի երկրպագուն:

Իսկ երբ 67-ամյա տիկին Հասմիկի հետ ընտրակաշառքից էի խոսում, մոտ 50 տարեկան մի տղամարդ մոտեցավ մեզ ու հարցրեց ինձ՝ ինչքա՞ն կուտաս: Պարզելուց հետո, որ լրագրող եմ ու ընտրախախտումների մասին եմ գրում, շարունակեց իր հարցաքննությունը:

«Ինչքա՞ն փող կուտաս, որ հմի ես «դակազատ» էնեմ, օր էսքան բաժնել են»,- իր «արդարացի» հարցի պատասխանն էր ակնկալում այս տղամարդը:

Անի Մաթեւոսյան

Գյումրի