ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՐԿՈՒ ՕՐԸ ՄԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրում էր որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ունեցել գների չհիմնավորված բարձրացմամբ արտահայտված գերիշխող դիրքի չարաշահումներ, հակամրցակցային համաձայնություններ, ինչի պատճառով սպառողները տուժել են, իսկ օրենքի խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները խոշոր տուգանքների են ենթարկվել, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում նախազգուշացրեց տնտեսվարող սուբյեկտներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների միջոցով գների չհիմնավորված բարձրացումներից: Հանձնաժողովն այսօր որոշեց մոնիտորինգն առավել ինտենսիվ դարձնել. մոնիտորինգի ենթարկվող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ցանկը հասցվեց 20-ի, պարբերականությունը` յուրաքանչյուր երկու օրը մեկ:
ՆՈ՞ՒՅՆՆ Է
Հանձնաժողովի հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է անհատ ձեռնարկատեր Իշխան Սարգսյանի կողմից արտադրվող եւ իրացվող ASA Calgon (,ԱՍԱ Քալգոնե) ապրանքային անվանումով լվացքի մեքենաների համար նախատեսված քիմիական նյութ, որի փաթեթավորման (տուփերի) վրա զետեղված բառային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են Calgon (,Քալգոնե) ապրանքային նշանի բառային համադրություններին: Այս առնչությամբ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Calgon ապրանքային նշանը 1992 թվականին քսան տարի ժամկետով գրանցված է Reckitt Benckiser N.V. (,Ռեքկիթ Բենքկիզեր ՆՎե), ընկերության անունով, եւ, տրամադրված եզրակացության համաձայն, տվյալ քիմիական նյութի տուփի վրա զետեղված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նմանեցված է ,Ռեքկիթ Բենքկիզեր Ն.Վ.ե-ի անունով գրանցված ապրանքային նշանին: Նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտը հայտարարեց, որ խնդրո առարկա փաթեթավորման մեջ միեւնույն ապրանքն է, ինչի նկատմամբ ենթադրվում է, որ կարող է առաջանալ շփոթություն: Հանձնաժողովը որոշեց դա պարզելու համար ապրանքը փորձաքննության ուղարկել, եւ եթե պարզվի, որ, իրոք, նույն ապրանքն է, շփոթության խնդիրը կվերանա:
ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
,Երեւան ջուրե ընկերությունը դիմել է Հանձնաժողով` նշելով, որ ,Նաիրիտ գործարանըե 2008 թ. հունվարի 1-ի գրությամբ տեղեկացրել է, որ մատակարարվող 1 տոննա հեղուկ քլորի բացթողնման գինը սահմանվում է 684 000 դրամ` նախկին 350 000 դրամի փոխարեն, առանց ներկայացնելու որեւէ տնտեսական հիմնավորում: ,Երեւան ջուրըե միաժամանակ նշել է, որ ,Նաիրիտ գործարանըե հանրապետությունում միակ հեղուկ քլոր արտադրողն է, ունի մենաշնորհային դիրք, եւ գործողությունը համարել է գերիշխող դիրքի չարաշահում:
Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի ընթացքում ,Նաիրիտ գործարանըե Հանձնաժողովին տեղեկացրեց, որ ,Երեւան ջուրե ընկերության խնդրանքին ընդառաջելով հեղուկ քլորի 1 տոննայի բացթողնման գինը թողել է անփոփոխ` 350 000 դրամ: Ինչը հաշվի առնելով, Հանձնաժողովն այսօր դադարեցրեց հարուցված վարույթը: