Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԱՏ ԽՈՍԱՓՈՂ

Մարզեր

«Ցայգ» հեռուստաընկերության, «Շիրակ» հանրային հեռուստաընկերության, Ռադիո-Հայ Գյումրի եւ Շիրակ հանրային ռադիոկայանների համատեղ նախաձեռնությամբ, այսօր առաջին անգամ Շիրակի մարզում իրականացվում է հեռուստակամուրջ, որի ժամանակ իրազեկվելու եւ ազատ արտահայտվելու բացառիկ հնարավորություն է տրվում Շիրակի մարզի բնակիչներին: Տասներկու ժամ անընդմեջ երկու հեռուստատեսությունների խոսափողները բաց են ցանկացած կարծիք ունեցողների համար: Առավոտյան 9.30-ից սկսված հեռուստակամուրջի ավարտին մնացել են հաշված ժամեր:

Ընտրություններ, թե անօրինական գործընթաց, արդյո՞ք կարողացանք ճիշտ ընտրություններ կատարել, հետընտրական զարգացումներ, թե զանգվածային օրինախախտումներ, բռնություննե՞ր, թե անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից: Սրանք են բաց խոսափողի շուրջ պտտվող հարցերը, հարցեր, որոնք շիկացրել են հետընտրական քաղաքական մթնոլորտը:

Ինչ անել, ինչպես կողմնորոշվել, որն է ճիշտ, որը սխալ:

Չպարտադրելով կարծիք՝ հեռուստաընկերությունները պարզապես հնարավորություն են տվել լսել այս կամ այն կողմին, վերջիններիս վերլուծությունները ու փորձել հանգել ճիշտ եզրակացությանը:

Տասներկու ժամ անընդմեջ երկու TV-ների խոսափողները բաց են ցանկացած կարծիք ունեցող գյումրեցու համար: Ուղիղ եթերից երկու հեռուստաընկերությունների տարբեր կողմնորոշումներ ունեցող հյուրերը հարցեր են ուղղում միմյանց:

Ի դեպ, եթերի մեկնարկից 4 ժամ հետո, հեռուստաաշտարակը հոսանքազրկվեց: Բայց ոչ միտումնավոր: Ավելին, տեղական իշխանություններըը, ողջունելի համարելով հեռուստակամուրջը, արագ միջամտեցին եւ էլեկտրական հոսանքը վերականգնվեց:

Գյումրի

«Ցայգ» հը