Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅԹՅՈՒՆ

Մարզեր

Այսօր ժամը 13-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Կարեն Դեմիրճյան, նախկին Քութաիսյան փողոցի 51 տանը:Պայթյունի հետեւանքով տեղում մահացել են ամուսիններ` 1949 թ.-ի ծնված Մկրտիչ Գուրգենի Աղաբաբյանը եւ 1954 թ.-ի ծնված Ասյա Վրեժի Աղաբաբյանը:

Հարեւանի խոսքերով , դեպքից առաջ մի քանի հարեւաններ, այդ թվում եւ Մկրտիչ Աղաբաբյանը նստած են եղել իրենց տանը,հետո վերջինս գնացել է տուն՝ նոր լվացքի մեքենան տեղադրելու: Քիչ անց լսվել է պայթյուն եւ իրենք վազել են դեպի հարեւան տուն , որտեղ էլ տան հետնամասում գտնվող արհեստանոցում հայտնաբերել են Աղաբաբյան ամուսինների դիակները: Դեպքի մասին ահազանգը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժինն ստացել է ժամը 13-ն անց հինգի սահմաններում:Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը կատարել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել են անհայտ պայթուցիկի բեկորներ, որոնք անմիջապես ուղարկվել են մի շարք փորձաքննությունների: Ըստ դատաբժշկական նախնական եզրակացության մահացածների մոտ հայտնաբերվել է մարմնի պայթունային վնասվածքներ: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:

«Ցայգ» հը

Գյումրի -------------