ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ԾԻԾԱՂՈՒՄ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 1-ին` Երգիծանքի եվ հումորի միջազգային օրը, Ստեփանավանում հիմք դրվեց « Ստեփանավանը ծիծաղելու է» հումորային միջոցառմանը: Ստեփանավանի Մշակույթի եվ ժամանցի կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցում էին համայնքի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների շնորհալի եվ հումորով աշակերտներ: Վերջիններս իրենց նկարչական աշխատանքներով ,ծաղրանկարներով ու ընկերական շարժերով նպատակ ունեին այդ կերպ վեր հանել քաղաքում առկա խնդիրները , թերությունները եւ ծիծաղով էլ գտնել դրանց լուծման ուղիները:
«Ծիծաղը դեմքի զարդն է`ով չի ծիծաղում հաճախ, նա ամենատխուր մարդն է»,. այս խորագիրը կրող միջացառման երկրորդ մասում յուրաքանչյուր խումբ հանդես եկավ 10 րոպե տեվողությամբ ազատ թեմայով հումորային ծրագրով, որը ներառում էր նմանակում , կատակներ եւ այն ամենը, ինչը պարգեւում է բարձր տրամադրություն եւ ծիծաղ:
«Ֆորտունա» հեռուստաընկերություն Ստեփանավան