ՊԱՅՔԱՐ «ԳԵՅԶԵՐ»-ՆԵՐԻ ԴԵՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Սեւան» էլ. ցանցը պայքարում է «Գեյզեր» տիպի 7,5 կվտ հզորության էլեկտրական տաքացուցիչների շահագործման դեմ, որոնք չեն համապատասխանում բազմաբնակարանային շենքերը սնող մալուխային ցանցի տեխնիկական հարաչափերին:
Ջրատաքացուցիչների օգտագործումը ցանցում առաջ է բերում լարման անկում, որն էլ տեղիք է տալիս ազգաբնակչության դժգոհությանը: Հետագա խափանումներից խուսափելու համար «Սեւան» էլ. ցանցը հեռուստատեսությամբ հեռարձակեց հայտարարություն, որպեսզի այն բնակիչ-բաժանորդները, ովքեր իրենց բնակարաններում արդեն տեղադրել են կամ ցանկություն ունեն տեղադրելու «Գեյզեր» տիպի էլեկտրական տաքացուցիչներ, ներկայանան «Սեւան» էլ. ցանց՝ էլեկտրական տաքացուցիչները ցանցին միացնելու նոր տեխնիկական պայմաններ ստանալու համար:
Հակառակ դեպքում «Սեւան» էլ. ցանցը, համաձայն գործող կանոնակարգի, ստիպված կլինի նման բնակիչ-բաժանորդների էլեկտրամատակարարումը դադարեցնել:
«Սեւան» հը