«ՊԱՏԱԽՍԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ մեկ ամիս առաջ` մարտի 2-ին ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել «Ասպարեզ » ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժամունքի այն օպերլիազորները ովքեր բերման էինք ենթարկել Բարսեղյանին իրենց զեկուցագրերում գրել են, թե վերջինս Թատերական հրապարակ գալով` սկսել է կոչեր անել հավաքված քաղաքացիներին հավաքվել հարթակի մոտ հանրահավաք սկսելու համար: Մարտի 3-ին հետաքննության բաժամունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան դատարանից խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Լեւոն Բարսեղյանին ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար: Լեւոն Բարսեղյանն իր հերթին հակընդդեմ հայցով է դիմել վարչական դատարան: Նախնական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրի շենքում:
Ըստ Լեւոն Բարսեղյանի` ինքը մարտի 2-ին ժամը 12-ին այցելել է Գյումրու Թատերական հրապարակ զբոսնելու եւ մարդկանց հետ զրուցելու, բարեւել է մայթին հավաքված ոստիկաններին եւ փորձել է անցնել դեպի հրապարակ, որտեղ այդ պահին մարդ չի եղել: Լեւոն Բարսեղյանն ասում է, թե այդ ժամանակ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի տեղակալ Վազգեն Հարությունյանն հարձակվել է իր վրա հրամայելով հեռանալ այդտեղից առանց բացատրություններ տալու:
Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի տեղակալը, Լեւոն Բարսեղյանի խոսքերով, միաժամանակ գոռգոռացել է, թե իրեն բերման է ենթարկելու: Եւ երկու ոստիկաններ վերջինիս բերման ենթարկել են եւ տեղափոխել քաղաքային ոստիկանություն: Բարսեղյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել, կամավոր է նստել ու իջել մեքենայից:
«Բերման ենթարկելու մասին արձանագրությունում ստեր են գրված, գրել են թե կոչ եմ արել հրապարակ դուրս գալ եւ այլն»,-ասում է Լեւոն Բարսեղյանը:
Մարտի 3-ին հետաքննության բաժամունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան դատարանից խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Լեւոն Բարսեղյանին ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս դեպքում խոսքը 50հազար դրամ տուգանքի մասին է:
«Իմ դեմ որ նման նկարչություն են արել, բա էն մարդկանց նկատմամբ, ովքեր որ փաստաբան ընկերներ չունեն, Ժուտնալիստների ակումբի նախագահ չեն «Հազարամյակի մարտահրավերներ» շահառուների խորհրդի անդամ չեն,ինչ են անում»,- ասում է Լեւոն Բարսեղյանը,-Այս գործը հրապարակելու եմ այնքան, ինչքան օրենսդրությունն է թույլ տալիս, ինչքան իմ խելքն է բավարարում, պատասխան են տալու ինձ քաշքշելու համար»
«Ցայգ» հը
Գյումրի