Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8-ԱՄՅԱ ՎԱՉԱԳԱՆԻՆ ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ

Մարզեր

Արդեն 24 օր է շարունակվում է Առափի գյուղի բնակիչ 8-ամյա Վաչագան Ասատրյանի որոնողական աշխատանքները: Այս ընթացքում ուսումնասիրվել է գետի տարածքն ու Ախուրյանի ջրամբարը, բայց անարդյունք: Ծնողները այնուամենայնիվ կարծում են, որ երեխան ջրում չէ:

«Վաչագանը դպրոցում լավ էր սովորում, ամեն օր հաշվում էր հինգերը, ամեն մի հիգի համար հայրը արտագնա աշխատանքից վերադառնալիս մի քանի դոլար էր գցում դրամարկղի մեջ»,-պատմում է մայրը: Փոքրիկ բահ էր սարքել` պիտի գնար ձնծաղկի ու բոլոր հարեւաններին նվիրեր: Ահա սրանք են 8-ամյա փոքրիկի վերջին ու այդպես էլ ի կատար չածված երազանքները:

Մի քանի կտոր շոր, սեփական ձեռքերով պատրաստված բացիկներ ու վերջին կոպեկները խնայած դրամարկղ, այս ամենն է մնացել Վաչագանից: «Կամ ջուրն է ընկել, կամ էլ փորձանք է պատահել , կարող է մեքենայի տա՞կ են գցել, պահե՞լ են: Էրեխի հերը հույսով է, որ հետ կվերադարձնեն»,- պատմում է մայրը:

Հայրը ամեն օր՝ վաղ առավոտից մինչ ուշ գիշեր փնտրում է: Արդեն 24 օր է անցել, բայց որոնողական աշխատանքները կշարունակվեն, մինչեւ մի փոքրիկ հետք գտնեն, միակ վարկածը շարունակում է ջուրը մնալ:

Ջրասույզներ չկան, Ախուրյանի ջրամբարը բաց չէ, իսկ մի կողմը սահմանակից է Թուրքիային: Երեխայի մասին սահմանապահներն էլ են զգուշացված: Բացառվում է առեւանգման վարկածը:

Գետի ջրի մակարդակն այսօր ցածր էր, հայրն ու ոստիկանները նորից քար առ քար զննում են ափը:

Գյումրի, "Ցայգ" հը