ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է, սակայն Շիրակի մարզում հուշարձանների պահպանության առումով ուրախանալու առիթ չկա: Շիրակի մարզում այս իրավիճակն է: Այստեղ կա 2400-ից ավելի հուշարձան: Օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մարդկանց հոսքը դեպի հուշարձանամերձ տարածքներ, կտրուկ ավելանում է, դրա հետ մեկտեղ ավելանում է վերջիններիս վտանգվելու հավանականությունը.
«Ասենք Մարմաշենում դուք կարող եք տեսնել կիսամերկ հարբած մարդկանց, որոնք ոչ միայն մտնում-դուրս են գալիս Եկեղեցին, այլեւ կարող են իրենց հետ ներկ բերել եւ իրենց անունը հավերժացնել եկեղեցու պատերին»,-ասում է Հուշարձանների պահպանության գործակալության «Արագածոտն, Շիրակ» տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը:
«Ներկա պահին ողբալի վիճակում է Ախուրիկի եկեղեցին: Այն լցված է աղբով»,-նշում է Լարիսա Եգանյանը:
Ֆինանսների սղության պատճառով Շիրակի մարզում այս տարի հուշարձանների վերականգնման խոշորածավալ աշխատանքներ չեն նախատեսվում: Ընդամենը կշարունակվեն 2007-ից սկսված չափագրումները: Կիրականացվեն նաեւ մաքրման մասնակի աշխատանքներ:
«ՑՍՅԳ» ՀԸ