ԱՆՏԱՌՆԵՐԸ` ԱՂԲԱՆՈՑ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերյանի տարածաշրջանի անտառների գեղեցկությունը աղճատվում է այնտեղ թափվող կենցաղային աղբից: Հատկապես կեղտոտ է անտառային աղբյուրների շրջակայքը: Անտառ քեֆ-ուրախության եկածները սովորաբար իրենցից հետո թողնում են պլաստմասսե դատարկ շշեր, ցելոֆանե տոպրակներ եւ այլն: Դրանք էլ լինելով քիմիական արտադրանք, բնության մեջ չեն քայքայվում: Ստեղծված իրավիճակը մտահոգում է նաեւ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանին:
Նա անտառում աղբ չթափելու հորդորով տեղական «Քամուտ» հեռուստաընկերության միջոցով բազմիցս դիմել է տարածաշրջանի բնակիչներին: Անտառտնտեսությունն անտառում, որպես աղբարկղեր, մետաղյա բաց տակառներ է տեղադրել, սակայն դրանք գողացվել են: Հիմա Նոյեմբերյանի անտառտնտեսության ղեկավարությունը նոր ելք է մտածել. այն աղբյուրների շրջակայքում, ուր առավել շատ են հաճախում, էքսկավատորներով մեծ փոսեր փորել, որպեսզի բնակիչները գլխի ընկնեն աղբն այդտեղ թափել: Անտառտնտեսությունն էլ փոսերը աղբով լցվելուց հետո դրանք կծածկի հողի շերտով:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ