Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ԱՂԲԸ

Մարզեր

Արծվանիկ համայնքի, Կապան-Երեւան մայրուղուն հարող տարածքում գտվող աղբյուրի շրջակայքը աղբատեղի էր հիշեցնում։

Սյունիքի տարածքային բնապահպանության բաժինը, մարզի անտառային տնտեսությունների եւ Շիկահողի պետարգելոցի հետ համատեղ նախաձեռնել էր աղբյուրի շրջակայքի սանիտարական մաքրում։

Ամբողջ տարածքում կատարվեց աղբահանություն, ներկվեց աղբյուրի մոտ տեղադրված տաղավարը,մայրուղու ենկայնքով եւ աղբյուրի մոտակայքում կատարվեց ծառատունկ։

Բնապահպանության տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի խոսքերով` իրենք կփորձեն հետեւել,որ աղբյուրի շրջակայք նորից աղբատեղի չդառնա, սակայն աեն ինչ կախված է բնակիչների բարեխղությունից։

Շրջակա միջավայրի պահպանությունը կարեւոր խնդիր է, ասում են բնապահպանները եւ տեղեկացնում ,որ նման միջոցառումներ դարձյալ կկազմակերպեն, սակայն, կատարված աշխատանքը պետք է գնահատվի եւ պահպանվի։

«Սոսի» հը

Կապան