Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՋԱՐԴՈՆԻ

Մարզեր

Արդեն 10 տարի է` ինչ քանդվել է Իջեւան-Ղազախ երկաթուղու Ազատամուտ գյուղի հատվածը: Գողացվել են լեգիրացված պողպատից երկաթագծերը, եւ որպես մետաղի ջարդոն Հայաստանից արտահանվել են: Կողոպտվել են նաեւ երկաթուղու այս հատվածը սպասարկող էլեկտրահաղորդման գծերը: Չնայած այս թալանը կազմակերպված բնույթ է կրել, սակայն անցած տարիներին դրա համար ոչ ոք դատական պատասխանատվության չի ենթարկվել:

Եվ եթե մի օր վերականգնվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, հարկ կլինի նոր երկաթգիծ կառուցել: