ՆՈՐ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ
Աջակցիր «Ա1+»-ինԽոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակից հետո Տավուշի մարզում խոշոր եղջերավորների նոր հիվանդություն է տարածվել: Պիրոպլազմոս կոչվող հիվանդության հարուցիչը տիզն է, որի խայթոցից հետո կենդանու օրգանիզմում հեմոգլոբինը սկսվում է տրոհվել: Այս հիվանդության դեմ պայքարը չի մտնում 7 հիվանդությունների դեմ պարտադիր պատվաստումների պետական ծրագրի մեջ: Հիվանդությունը տարածվել է Իջեւանի տարածաշրջանում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ, Բագրատաշեն, Ոսկեպար գյուղերում: Ոսկեպարում, ըստ սպասարկող անասնաբույժ Ալիկ Գիշյանի, այդ հիվանդությունից արդեն սատկել են 1 կով եւ 1 մոզի:
Անասնաբույժի խոսքերով` Ոսկեպարում օրական 5 կով հիվանդանում է այս հիվանդությամբ, սակայն իրենք բավական արդյունավետ պայքար են իրականացնում: Անասնաբույժի խորհրդով անասնատերերը դեղորայք են գնում,կատարվում է սրսկում, անասնատերերը պարբերաբար հետեւում են կովերի մարմնի ջերմաստիճանին:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ