ԱՂԲԸ ՆԵՏՈՒՄ ԵՆ ՈՒՐ ՊԱՏԱՀԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն առավոտ աղբից մաքրվող Աբովյան քաղաքը մինչեւ կեսօր ստանում է գորշ տեսք: Աղբատար մեքենաների հեռանալուց հետո հայտնվում են բնակիչները ` աղբով լի տոպրակները ձեռքներին: Բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբամաններ,որոնք մնում են կիսադատարկ`շրջապատված ցելոֆանե տոպրակներով լի աղբով:
Աբովյանի քաղաքային շուկայի բանուկ հատվածում,որտեղ բանջարեղեն եւ գյուղմթերք են վաճառում,մշտապես աղբակույտեր են: Վաճառողները վստահեցնում են, որ վաղ առավոտյան քաղաքապետարանի աղբատար մեքենաները հավաքում են նախորդ օրվա կուտակված աղբը,բայց չանցած մի քանի ժամ պատկերը նույն է...
Աղբահավաքն ու հավաքարարը իրենց գործը լավ, թե վատ անում են, իսկ բնակիչը շատ հաճախ իրեն նեղություն չի տալիս դուրս գալ տանից եւ աղբը նետում է ուղղակի պատշգամբից: Աբովյանի կենտրոնական թաղամասերի որոշ շենքեր մտնելիս չես կողմնորոշվում ոտքդ որտեղ դնես: Շենքերի մուտքերից մեկում աղբի գարշահոտից եւ հյուրընկալվող առնետներից խուսափելու համար ցելոֆանի կտորով փակել են աղբակույտը` վրան մի զգուշացում` «Ճղողի, փչացնողի մամային...»:
«Աբովյան» հ/ը