Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՎԱՔԱԳՐՈՂԸ»` ԲԱՐԵԳՈՐԾ

Մարզեր

Գրեթե ամեն տարի կրկնվող կարկտահարության, սելավների կամ երաշտի պատճառով Նոյեմբերյանի տարածաշրջանում հողագործությունը գյուղացիներին հուսախաբ է անում: Դրան ավելանում են անասունների զանազան հիվանդություններից անասնապահական վնասները: Ստեղծված իրավիճակում Ռուսաստան աշխատանքային միգրացիան կազմակերպված բնույթ է ստացել: Սահմանամերձ Կոթի եւ Ոսկեպար գյուղերից սերված երկու անձինք, ովքեր Ռուսաստանում հաջողակ բիզնես ունեն, այնտեղ աշխատեցնելու համար այս գարուն իրենց տասնյակ համագյուղացիներին հավաքագրել եւ տեղափոխել են :

Ոսկեպարցի գործարարը Ռուսաստանի մի մարզում երկաթուղու գծերի նորոգման մեծ ծրագիր է շահել, որի համար հարյուրավոր աշխատողներ են հարկավոր: Նա էլ իր հետ տանում է իր համագյուղացիներին, որոնց մոտ բարեգործի պես հարգանք է վայելում:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ