Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Մարզեր

Արմավիրում տաքսիների ուղեվարձը մնացել է նույնը, սակայն չի բացառվում, որ այն բարձրանա: Տաքսու վարորդներից մեկն այսօր խիստ վրդովված էր. առավոտյան գազալցակայանում նույն քանակությամբ գազի լիցքավորման համար եթե նախկինում վճարում էր 1650 դրամ, ապա այսօր վճարել է 2600 դրամ, ինչն իր կարծիքով անընդունելի եւ իսկապես մտահոգիչ փաստ է: Տաքսու վարորդն ասում է, որ կանգնած են երկմտանքի առջեւ, քանի որ լիցքավորման համար վճարում են ավելի թանկ, իսկ ուղեվարձը մնում է անփոփոխ, չնայած վերջինս չի բացառում նաեւ հետագայում տաքսու ուղեվարձի թանկացումը:

Տաքսի ծառայություններից մեկի տնօրենը, որը չցանկացավ ներկայանակ, մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերի ընթացքում իր գործընկերների հետ նշանակված է հանդիպում, որի ընթացքում կքննարկվի ուղեվարձի նոր եւ հավանաբար ավելի բարձր սակագինը: Իսկ մայիսի 1-ից գազի գնի բարձրացումից հետո Արմավիրում ներքաղաքային, միջհամայնքային եւ միջքաղաքային տրանսպորտներից թանկացել է միայն ներքաղաքայինի ուղեվարձը:

«Ալտ» Հ/Ը

Արմավիր