Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՄԵՐԸ ԿՎԱՌՎԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈՒՄ

Մարզեր

Շուտով Աբովյանում կբացվի Սբ Հովհաննես նորակառույց եկեղեցին: Աբովյանում գործող միակ եկեղեցին` Սբ Ստեփանոսը կառուցվել է դեռեւս 18-րդ դարում: Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի աշխատության մեջ հիշատակվում է, որ այն կառուցվել է 1851թ Էլլար գյուղում: Այժմ այն գտնվում է Աբովյանի ծայրամասում` Էլլար թաղամասի գերեզմանատան մեջ:

«Հրաշք եկեղեցի է,աղոթաբույր պատերով, սակայն Աբովյան քաղաքի համար շատ փոքր է,տաղավար տոներին եւ կիրակիներին եկեղեցին մշտապես լեփ-լեցուն է»,-ասում է Սբ Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանը:

Աբովյանի կենտրոնում` Սբ Հովհաննես նորակառույց եկեղեցու հիմքը դրվել է 2006թ օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ: Երկու տարի անց վեր է խոյացել հոյակերտ մի կառույց` 39 մ բարձրությամբ,որի շինարարությունն էլ շուտով ավարտին կհասցվի:

Եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը չի ընդունում, որ մոմերը վառվում են եկեղեցուց դուրս: «Այս եկեղեցում մոմերը վառվելու են ներսում`դեմքով դեպի խորանը»,- ասում է ճարտարապետը:

Աբովյան հ/ը