Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՆԴԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ

Մարզեր

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի ավտականգառը ադրբեջանական հրետակոծությունից չի փլվել: Շուրջ 10 ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին է իր բեռնատարով քանդել եւ չի էլ մտածում այն վերականգնելու մասին: Ի դեպ, ավտոկանգառը քանդելուց քիչ անց նույն ձախորդ վարորդը մեկ այլ վթարի է ենթարկվել Սեւանի մայրուղում:

Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան գյուղերի բնակիչներն, ովքեր օգտվում էին խորհրդային տարիներին կառուցված ավտոկանգառից, այժմ ավտոտրանսպորտի են սպասում բաց երկնքի տակ:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ