ԱԲՈՎՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյան քաղաքում մայիս ամսին իրականացվել են տեղական տնտեսական զարգացման PACA /Մրցակցային Առավելությունների Մասնակցային Գնահատում/ ծրագիրի աշխատանքները:
Տեղական եւ համայնքային փորձագետների կողմից վերլուծվել եւ քննարկվել է Աբովյան քաղաքի տնտեսության հիմնական ոլորտները, զարգացման ուղղությունները եւ խոչընդոտող գործոնները:
Ծրագիրն իրականացվել է Աբովյան քաղաքում հյուրընկալող կազմակերպության`Կոտայքի մարզի Առեւտրաարդյունաբերական Պալատի աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ տեղական գործարարների եւ տնտեսական տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ:Ձեւավորված Տեղական թիմը արդյունքների եւ առաջարկների հիման վրա շարունակելու է համայնքի տնտեսական զարգացմանը նպաստող գործողությունների իրականացումը`սերտորեն համագործխակցելով Աբովյանում գործող տնտեսական կառույցների եւ գործարարների հետ:
Աբովյան Հ/Ը