ՊՈԿԵԼ Է 2 ՏՈՆՆԱՅԱՆՈՑ ՏԱՆԻՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Պտտաքամին տեղահան է արել մի ավտոտնակի տանիք: Վնասները միայն նյութական են:
Հունիսի 2-ին ժամը 14-ի սահմաններում հորդառատ անձրեւով ուղեկցվող պտտաքամին պոկել էր Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Ռուդիկ Մովսիսյանին պատկանող ավտոտնակի ցինկապատ տանիքը:
Սկսված քամու հզորությունը պատկերացնելու համար ասենք, որ ըստ Ռուդիկ Մովսիսյանի, ցինկապատ այս տանիքը մոտ 2 տոննա քաշ է ունեցել:
Հորդառատ արձրեւի առկայության պատճառով ընկնելու պահին տարածքում ոչ ոք չի եղել: Ջրի բերանն ընկած տաշեղի նմանվող այս տանիքի քաշի, մեծ մակերեսի ու բարձրացնելու տեսանկյունից անհարմարության պատճառով, վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս դժվարություններ էր ունեցել նաեւ ավտոկռունկը:
Նյութական վնասի դրամական արտահայտության ու վերականգնելիս հնարավոր աջակցության մասին Ռուդիկ Մովսիսյանը չի մտածում:
Ազատանի գյուղապետ.Վիգեն Իկիլիկյանի հավաստումներով, այս տարածաշրջանի բարդ ռելիեֆի պատճառով, նմանատիպ տարերքներ հաճախ են լինում:
«Ռուդիկը առայժմ գյուղապետարան չի դիմել, եթե դիմի գյուղապետարանը միշտ էլ աջակցություն կցուցաբերի եղած հնարավորությունների սահմաններում »,-ասաց նա:
Գյումրիի «Ցայգ» Հ/Ը