ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՆերկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ Մոսկվա թռչելու համար օգտվում են ոչ թե «Արմավիայի», այլ` վրացական «Georgian Airlines»-ի ծառայությունից: Նոյեմբերյան քաղաքից մինչ Թբիլիսի 100 կմ է, իսկ մինչ Երեւան` 200: Նոյեմբերյան քաղաքի ավիատոմսերի վաճառքի կետում հայտնեցին, որ ներկայումս «Արմավիայի» ինքնաթիռներով Երեւանից Մոսկվա ավիաչվերթի գինը 86 հազար 760 դրամ է, իսկ «Georgian Airlines»-ի ինքնաթիռներով Թբիլիսի-Մոսկվա չվերթի արժեքը դրամի փոխարժեքով կազմում է 66 հազար 100 դրամ:
Բացի այդ, Թբիլիսիի օդանավակայանում «օդի տուրք» չի գանձվում:
Ավիատոմսեր վաճառողների վկայությամբ, ամսուկես առաջ, երբ արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնն էր, գների տարբերությունն ավելի մեծ էր. վրացական ավիաընկերությամբ դեպի Մոսկվա չվերթի գինը 66 հազար, իսկ հայկական ավիաընկերությամբ Երեւանից` 119 հազար դրամ էր կազմում:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն