ԱՐԳԵԼՈՑԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԵԶՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրվել են պատմական Գյումրիի հուշարձանները ներկայացնող բացատրագիր-վահանականեր: Սրանք հանդիսանալու են ուղեցույցներ զբոսաշրջիկների համար եւ նպաստելու են Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը: Այս նախաձեռնության հեղինակը « Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախագահ Ռիչարդ Նայն է, ում այս հարցում աջակցում է Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսը:
Ծրագիրը դեռ փորձնական է, ընտրվել են թվով հինգ հուշարձանների տարածքներ, որոնց մեջ ներառվել է նաեւ Գյումրին: Յուրաքանչյուր տարածքում տեղադրվելու են 10 նման վահանակներ: Հայաստանում հաշվվում են հազարավոր պատմական հուշարձաններ, բոլորին առնչվող վահանականեր տեղադրելը դժվար գործ է, հետեւաբար առայժմ պետք է քչով բավարարվել:
Գյումրին սակայն առաջինն է, որ ներգրաված է ծրագրում եւ սա , Ռիչարդ Նայի խոսքերով, պատահական չէ, պարզապես ինքը շատ է սիրում Գյումրի քաղաքը, չնայած այստեղ չի բնակվում:
Իսկ հուլիսի 26-ին իբրեւ ծրագրի բաղկացուցիչ Գյումրիում անցկացվելու է «Գյումրիի վերածնունդ» խորագրով փառատոն: Անցկացման վայրն ընտրվել է Ղորղանյան փողոցը, հուլիսի 26-ին փողոց տանող ճանապարհները փակվելու են եւ այստեղ գերիշխելու է տոնական տրամադրությունը: Նպատակը մեկն է լինելու` ցույց տալ պատմական Գյումրիի անցյալը, որին զուգահեռ ներկան ու նաեւ ապագան:
Սակայն այս ամենի համապատկերում պետք է առանձնացնել, որ Կումայրի արգելոց թանգարանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգված հուշարձանների շարքում: Արգելոցն աստիճանաբար դիմափոխվում է, իսկ պետությունն ի վիճակի չէ դրանց պահպանման ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել:
Գյումրիի «Ցայգ» Հ/ Ը