Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԵՆ

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է «Հիմնարար հետազոտությունների կենտրոնե ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ բերված դիմումի հիման վրա հարուցված վարույթը: Ընկերությունը դիմել էր Հանձնաժողով, հայտնելով, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր կողմից կառուցվող «Բիզնես կենտրոնը» էլեկտրաէներգիայով, ջեռուցմամբ եւ տաք ջրամատակարարմամբ ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել նոր բաշխիչ կետ` իր տրանսֆորմատորներով:

Ընկերությունը միաժամանակ հայտնել է, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունն, ունենալով գերիշխող դիրք, հրաժարվել է հատկացնել անհրաժեշտ էլեկտրաէներգիայի սնուցում իրենց կողմից կառուցված ենթակայանից` չարաշահելով գերիշխող դիրքը:

Սակայն հարուցված վարույթի ընթացքում կողմերը փոխհամաձայնության գործընթաց են սկսել եւ կարգավորել խնդիրը: Այնուհետեւ , ըստ ՏՄՊՊՀ-ի մամլո ծառայության, «Հիմնարար հետազոտությունների կենտրոնը» Հանձնաժողովին գրությամբ տեղյակ է պահել. որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ այլեւս անհամաձայնություն չունի: