Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Մարզեր

Ըստ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզում ծնվել է 731 երեխա: Նույն ժամանակամիջոցում Տավուշում գրանցվել է 739 մահ: Անցած տարվա համեմատ նվազել են ամուսնությունների, ավելացել` ամուսնալուծությունների թիվը: 2007թ. առաջին կիսամյակում մարզում արձանագրվել է 355, այս տարվա առաջին կեսին` 343 ամուսնություն, անցյալ տարվա առաջին կիսամյակում եղել է 41 ամուսնալուծություն, իսկ ընթացիկ տարվա 6 ամիսներին` 50:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ