«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` սեպտեմբերի 17-ի նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր ճանաչելու մասին հարցը:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 22-րդ եւ 23-րդ հոդվածները` որոշել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր:
Գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորի պարտավորությունների շրջանակը եւ այդ կապակցությամբ հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա հարցերը սահմանված են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով:
Հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: