Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԵՐԵՔ ՕՐԻՑ

Տնտեսություն

Այս մասին հայտարարել է տենդերային հանձնաժողովի նախագահ, Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը: Այսօր ժամը 17-ին Կապի եւ տրանսպորտի նախարարությունում բացվել են Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթի փաթեթները:

Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ա1+»-ին հայտնի է դարձել, որ մրցույթը, ամենայն հավանականության, կշահի ֆրանսիական France Telecom ընկերությունը, որը առաջարկել է 51.5 միլիոն եվրո: Գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 17 ընկերություն:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել եւ նախաորակավարման փուլն անցել էին միայն երեքը` France Telecom-ի` «Orange», անգլիական եւ իռլանդական կոնսորցիումի` «CEO Blackrock Communications» եւ շվեդական «M$A Tele2 AB» ընկերությունները: