A
A
ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազի արտահանումը Հայաստան։ «Իրանը նախատեսում է տարեկան 1,1 մլրդ խմ գազ մատակարարել Հայաստան։ Առաջին շրջանում Իրանը ավելի քիչ ծավալով գազ կմատակարարի, սակայն 2009 թ.-ին այդ ծավալը կհասնի 2,3 մլրդ խմ։ Դրա դիմաց Իրանը Հայաստանից կստանա 3,3 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա», - ըստ իրանական IRINN գործակալության ասել է Իրանի գազի ընկերության տնօրեն Ռասուլ Սալմանին:
Իրան-Հայաստան գազատարի 100 կմ իրանական ճյուղը սկսվում է Թավրիզում եւ ավարտվում է Մեղրիում։ Հայկական ճյուղը անցնում է Մեղրիից մինչ— Սարդարան։ Իրանը առաջիկա երկու տարիներին կապահովի Հայաստանի գազի պահանջարկը։