Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՋՆԻՆ» ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Տնտեսություն

Արդարադատության նախարարության հարկադիր կատարողները եւ առանց տարբերանշանի հատուկ ծառայության համազգեստներով դիմակավորված անձանց հետ միասին հոկտեմբերի 23-ին ներխուժել են «Բջնի» գործարանի Երեւանում գտնվող բազան եւ Չարենցավանում գտնվող գործարանը` կապարակնքելով տարածքներն ու բացահայտ առգրավելով ընկերության տրասնպորտային միջոցները: Այս մասին այսօր «Ա1+»-ը տեղեկացավ «Սիլ կոնցեռնի» մամուլի ծառայությունից:

Երեկվանից արդեն դադարեցված է հանքային ջրերի «Բջնի» գործարանի աշխատանքը:

Ընկերության 480 աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի: Ընկերության ունեցվածքը դրվում է հարկադիր աճուրդի:

Ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը վստահ է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերության սեփականատեր ընտանիքի ներկայացուցիչը` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բացահայտ կանգնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին` նախորդ տարվանից: