ԴԱՐՁԵԼ Է «ԵՎՐՈՍԵՏ»-Ի ԲԱԺՆԵՏԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Վիմպելկոմ» ԲԲԸ (Vimpelcom OJSC) դուստր ընկերությունը «Ռամբերտ Մենեջմենթ» (Rambert Management ltd.) ընկերությունից գնել է «Եվրոսետ» (Euroset) խմբի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր` Մորֆրոնթ Հոլդինգս (Morefront Holdings ltd.) ընկերության բաժնետոմսերի 49,9 տոկոսը: Գործարքի արժեքը` շուրջ 226 միլիոն դոլար է: Իբրեւ փոքրամասնական բաժնետեր, «Վիմպելկոմը» չի նախատեսում կոնսոլիդացնել «Եվրոսետ»-ի արդյունքները եւ չի երաշխավորելու դրա պարտավորությունները: Գործարքի շրջանակում «Վիմպելկոմը» պայմանավորվել է վաճառքի եւ գնման օպցիոնի մասին, որը 3 տարի անց կարող է իրագործվել Մորֆրոնթ Հոլդինգս -ի բաժնետոմսերի եւս 25 տոկոսի նկատմամբ:
«Եվրոսետ»-ը` բջջային շուկայի մանրածախ առեւտրի խոշորագույն ընկերություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են` բջջային հեռախոսների, թվային ֆոտոխցիկների եւ այլ սարքերի մանրածախ վաճառք: